ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թե՛ կորուստ կա, թե՛ հաջողություն

Թե՛ կորուստ կա, թե՛ հաջողություն
27.06.2012 | 18:31

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ընտրանին ունեցել է հերթական կորուստները: Մրցապայքարից դուրս են մնացել գյումրեցի Արթուր Գրինշպանը (48 կգ), երևանցի Գևորգ Պետրոսյանը (66 կգ), արարատցի Արշակ Գրիգորյանը (63 կգ): Բարեբախտաբար, միայն պարտությունները չէ, որ ուղեկցել են մեր բռնցքամարտիկներին: Իրենց երկրորդ հաղթանակն են տոնել 46 կիլոգրամ քաշային, վանաձորցի Հրայր Շահվերդյանը և երևանցի Էրիկ Պետրոսյանը (52 կգ): Նրանք համապատասխանաբար առավելության են հասել թուրք Ռալֆ Կիրսուլեյմանօղլուի և Ռուսաստանի ներկայացուցիչ Ջաբրաիլ Վեզիրխանովի նկատմամբ: Հաղթական ավարտ է ունեցել նաև 60 կգ քաշային Նարեկ Պողոսյանի մարտը: Վանաձորցին գերազանցել է ալբանացի Մանի Կելային:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ